Քայլի Ջեները և Թրևիս Սքոթը վաճառքի են հանել 21,9 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը

1 Min Read

Քայլի Ջեները և նրա զուգընկերը՝ երաժիշտ Թրևիս Սքոթը, 21,5 միլիոն դոլարով վաճառքի են հանել Բևերլի Հիլզի իրենց առանձնատունը, հայտնում է TMZ-ը։

Զույգը տունը գնել է չորս տարի առաջ 13,45 միլիոն դոլարով․ սա առաջին անշարժ գույքն է, որը հեռուստաաստղն ու ռեփերը համատեղ ձեռք են բերել իրենց առաջնեկի՝ դստեր Սթորմիի ծնվելուց անմիջապես հետո։

Տունն ունի 7 ննջասենյակ և 10 լոգասենյակ, ինչպես նաև բացօթյա լողավազան, տնային կինոթատրոն, բիլիարդի սենյակ, մարզասրահ և մերսման սենյակ։

Ինչպես հավելում է Daily Mail-ը, առանձնատունը կառուցվել է 1971 թվականին և 2012 թվականին 6,3 միլիոն դոլարով վաճառվել է անշարժ գույքի զարգացման մի ընկերության, որից հետո այն ենթարկվել է մասշտաբային վերանորոգման և հայտնվել անշարժ գույքի շուկայում 2017 թվականին։

Այս առանձնատնից բացի, 25-ամյա Քայլի Ջեները ևս չորս անշարժ գույքի սեփականատեր է, այդ թվում Հոլմբի Հիլզում գտնվող՝ 36,5 միլիոն դոլար արժողությամբ կալվածքի:

Կիսվեք այս հոդվածով