Google ընկերությունը պետք է վճարի կուտակված տուգանքները և սկսի տեխնիկական արդիականացում Ռուսաստանում, որպեսզի հնարավոր լինի «վերակենդանացնել» YouTube-ն։ Այս մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում հայտարարել է Պետդումայի տեղեկատվական քաղաքականության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անտոն Գորելկին։
Նրա խոսքով՝ YouTube-ը «մարտի դանդաղ մահ է ապրում» Ռուսաստանում. դրա տրաֆիկը նվազել է մոտ մեկ երրորդով։
«Որպեսզի այն վերակենդանանա, Google-ը պետք է վճարի տուգանքները, վերադառնա Ռուսաստան և սկսի CDN ցանցի տեխնիկական վերանորոգումը», — ասել է Գորելկին՝ նշելով նաև, որ ծառայության դանդաղեցումը հնարավորություն է տվել զարգանալու ռուսական վիդեոհոսթինգներին, որոնք համարում է «սպասելիից դուրս նվեր»։
Նրա կարծիքով՝ այդ հարթակներից որևէ մեկը կարող է իրական մրցակցություն առաջացնել ոչ միայն տեղական, այլ նաև ամերիկյան մենաշնորհային հարթակների դեմ։
Ռոսկոմնադզորի տվյալներով՝ 2021-ից սկսած Google-ի նկատմամբ տուգանքների ընդհանուր գումարը հասել է ավելի քան 34,5 միլիարդ ռուբլու, իսկ միայն վերջին երեք տարվա ընթացքում՝ 25 միլիարդի։ Ընկերությունը արգելափակել է ավելի քան 200 ռուսական ԶԼՄ–ների, լրագրողների և հանրային գործիչների ալիքներ՝ չկատարելով պահանջները դրանց ապաբլոկավորման վերաբերյալ։
Բացի այդ, 17 ռուսական հեռուստաալիք դատական հայցեր են ներկայացրել Google-ի դեմ։ 2024 թվականի հունվարի վերջին նրանց ընդհանուր պահանջը կազմել է 1,8 դուոդեցիլիոն ռուբլի (մեկ միավոր՝ 39 զրոով)։ 2021-ին դատարանը պարտավորեցրել էր Google-ին 9 ամսվա ընթացքում վերականգնել ռուսական ալիքների մուտքը իրենց YouTube ալիքներին, սակայն ընկերությունը այդպես էլ չի կատարել որոշումը։ Արդյունքում՝ յուրաքանչյուր չկատարման օրվա համար տուգանվել է 100 հազար ռուբլով՝ կրկնապատկվելով ամեն շաբաթ։
Մայիսի վերջին Պետդումայի տեղեկատվական քաղաքականության կոմիտեի անդամ և «Թվային Ռուսաստան» ծրագրի դաշնային համակարգող Անտոն Նեմկինն ասել էր, որ YouTube-ը կկարողանա վերադառնալ Ռուսաստան միայն այն դեպքում, երբ վճարի բոլոր տուգանքները և վերականգնի առանց դատարանի որոշման արգելափակված ռուսական ալիքների հասանելիությունը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում