Արգելանքի համար հիմք են ծառայել Տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից այս արտադրամասում արձանագրված սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումները, այն է՝
- արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
- արտադրամասը չի պաշտպանվել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելու վտանգից, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումից,
- չի իրականացվել սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում,
- չի ապահովվել կենդանիների, կրծողների և միջատների՝ արտադրական շինություններ ներթափանցումից պաշտպանությունը,
- արտադրական շինությունները սարքավորված չեն եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցներով, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով, չի եղել հանդերձարան անձնակազմի համար,
- արտադրական շինությունների հատակների, պատերի դռները մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող նյութերից,
- չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,
- արտադրական շինություններում կոյուղու համակարգը նախագծված և իրականացված չի եղել այնպես, որպեսզի բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը:
Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: