Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ հայկական գինեգործական 34 ընկերության 108 անուն գինի է ներկայացվել Concours Mondial de Bruxelles 2025 կարմիր և սպիտակ գինիների համաշխարհային մրցույթին։
Կույր համտեսի արդյունքում հայկական գինիները նվաճել են 2 մեծ ոսկե (Grand Gold), 7 ոսկե, 21 արծաթե մեդալ։
Concours Mondial de Bruxelles-ը խոշորագույն միջազգային հարթակ է, որտեղ աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 370 պրոֆեսիոնալ գնահատողներ համտեսում են կարմիր և սպիտակ շուրջ 7500 գինիներ՝ 49 երկրներից։ Շուրջ 30 տարվա կյանք ունեցող մրցույթն ամեն տարի անցկացվում է գինու արտադրության ոլորտում կարևորվող տարբեր երկրներում՝ խթանելով տեղական արտադրանքի միջազգային ճանաչումը։
Հիշեցնենք, որ Concours Mondial de Bruxelles 2026-ը կանցկացվի Հայաստանում՝ Երևանում։ 2026 թվականին Հայաստան կժամանեն աշխարհի տարբեր երկրներից 400-ից ավելի հյուրեր, այդ թվում՝ բարձր վարկանիշ ունեցող գինու փորձագետներ, սոմելյեներ, գնորդներ, ներմուծողներ, լրագրողներ, բլոգերներ, դասախոսներ և այլն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում