Իրավաբանը նշել է, որ մարկետփլեյսների կողմից դեմպինգի լայն տարածումը բացասաբար է անդրադառնում վաճառքի այլընտրանքային ալիքների զարգացման վրա։
«Թվային հարթակների քաղաքականությունն ինքնին անբարեխիղճ մրցակցության օրինակ է և պետք է կարգավորվի։ Դեմպինգի միջոցով մարկետփլեյսները փաստացի դարձնում են այլ ալիքներով ապրանք վաճառելը ոչ մրցունակ։ Սա բերում է օֆլայն առևտրի կրճատման, անկախ ինտերնետ խանութների փակման։ Արդյունքում տեղի է ունենում շուկայի մոնոպոլիզացիա, որը բացասաբար է ազդում ողջ տնտեսության վրա», – NEWS.ru-ի հետ զրույցում նշել է իրավաբան Խամինսկին։
Նա նաև նշել է, որ հեռավար առևտրին զանգվածային անցումը և մարկետփլեյսների աճը ձևավորել են նոր սպառողական սովորություններ։ Իր խոսքում Խամինսկին ընդգծել է, որ այսօր մարկետփլեյսները հանդիսանում են մանրածախ առևտրի հիմնական ալիքը։ Միջինում մեկ տարվա ընթացքում ռուսաստանցիները ծախսում են մոտ 60 հազար ռուբլի առցանց գնումների վրա։
Իրավաբանը նաև նշել է, որ մարկետփլեյսները՝ հնարավորություն ընձեռելով ապրանքների վճարումը կատարել ապառիկով կամ վարկով, նպաստում են գնորդների ծախսերի ավելացմանը։
«Այսօր մարկետփլեյսները նաև հանդիսանում են երկրի խոշորագույն թվային տվյալների պահապանները՝ կապված բոլոր տարիքային և սոցիալական խմբերի սպառողական սովորությունների հետ։ Այդ տեղեկատվությունը հնարավորություն է տալիս նրանց հեշտությամբ թիրախավորել յուրաքանչյուր գնորդին՝ առաջարկելով գովազդ այն ապրանքների, որոնցով նա կարող է հետաքրքրված լինել», – նշել է Խամինսկին։
Նրա գնահատմամբ՝ նման գործիքների շնորհիվ հարթակները խթանում են ոչ պարտադիր գնումների աճը, որոնք այլ պարագայում չէին կատարվի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում