Այս օրերին արդեն ընթանում է 2026թ. բյուջետային գործընթացը։ Ճշգրիտ և խելամտորեն ձևավորված բյուջեն կթույլատրի իրականացնել ընթացիկ և նոր ծրագրերը երկրի տարբեր ոլորտներում։ Նկատենք, որ 2025թ․ հունվար-ապրիլ ժամանակահատվածում բյուջեի եկամուտների փաստացի ծավալները կազմել են ֏ 992.2 մլրդ` 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճելով մոտ 15%-ով։
Միջազգային փոխանցումներ և բացառիկ մրցանակներ
Բյուջեի եկամուտները ձևավորվում են հարկային եկամուտների և պետական տուրքերի, պաշտոնական դրամաշնորհների և այլ եկամուտների հաշվին։ Անշուշտ այստեղ զգալի դերակատարում ունեն հարկային եկամուտները և պետական տուրքերը։ Ֆինանսների նախարարության տվյալների համաձայն՝ 2025թ․ հունվար-ապրիլ ժամանակահատվածում հարկային եկամուտների ծավալները կազմել են ֏ 924.3 մլրդ, որը 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14․3%-ով։
Հարկային եկամուտներն իրենց հերթին ձևավորվում են հետևյալ բաղադրիչներով․
Հարկային եկամուտների ծավալներում զգալի մասնաբաժին ունի ավելացված արժեքի հարկը. 2025թ․ հունվար-ապրիլ ժամանակահատվածում հավաքագրվել է մոտ ֏ 277 մլրդ։ Վերջինս 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 29%-ով։
Հաջորդիվ շահութահարկի գծով հավաքագրված գումարներն են՝ շուրջ ֏ 243 մլրդ, որը 2024թ․ հունվար-ապրիլ ժամանակահատվածի համեմատ աճել է 17․8%-ով։
Իսկ եկամտային հարկի մասով հավաքագրված գումարները կազմում են շուրջ ֏ 235 մլրդ` 2024թ․ հունվար-ապրիլի համեմատ աճելով մոտ 11%-ով։
Ֆինանսների նախարարության տվյալների համաձայն՝ պետական տուրքերի մասով հավաքագրված գումարների ծավալը 2025թ․ հունվար-ապրիլ ժամանակահատվածում կազմել է ֏ 24․4 մլրդ, որը 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 21%-ով։ Պետական տուրքերի ծավալներում զգալի մասնաբաժին ունեն լիցենզավորման ենթակա կամ թույլտվություններով գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու համար գանձված գումարները՝ շուրջ ֏ 12 մլրդ։ Վերջինս 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 34%-ով։
Երկրորդ տեղում են օրենքով սահմանված այլ ծառայությունների և գործողությունների համար գանձված գումարները՝ շուրջ ֏ 7 մլրդ։
Հաջորդիվ պետական գրանցման համար վճարներըն են, որոնց մասով գանձվել է ֏ 2․2 մլրդ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում