Իրանը` որպես ՀՀ առևտրային գործընկեր. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Հայաստանի հարևան Իրանի դեմ տեղի ունեցածը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մեր երկիրը կարող է հայտնվել բավականին բարդ տնտեսական իրադրության մեջ։ 

Հետաքրքիր է դիտարկել Իրան-Հայաստան արտահանման և ներմուծման պատկերը 2025թ․ հունվար-ապրիլ ժամանակահատվածում․

Նկատենք, որ Հայաստանը 2025թ, հունվար-ապրիլին Իրան է արտահանել շուրջ $32 մլն ապրանքներ, որը 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է շուրջ 9%-ով։ Դեպի Իրան արտահանման ծավալները կազմում են ՀՀ արտահանման ընդհանուր ծավալների 1․3%-ը։ Պատկերացրեք ներկայիս վայրագությունների արդյունքում որքան կորուստներ կարող են ունենալ հայ արտադրողները։  Իրան-Հայաստան առևտրի հաջորդ ցուցանիշը ներմուծումն է ըստ արտահանող երկրի և ըստ ապրանքի ծագման երկրի։ Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2025թ․ հունվար-ապրիլին Իրանից Հայաստան ներմուծման ծավալները  ըստ ապրանքի ծագման երկրի կազմել է շուրջ $191 մլն։ Վերջինս 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 14%-ով։ Մյուս կողմից Իրանից Հայաստան ներմուծման ծավալները ըստ արտահանող երկրի 2025թ․ հունվար-ապրիլին կազմել է մոտ $195 մլն։ Վերջինս 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14․1%-ով։ Փաստորեն, ստացվում է Իրանից Հայաստան ներմուծման ծավալները ըստ ապրանքի ծագման երկրի կազմում է ՀՀ ներմուծման ընդհանուր ծավալների  4․9%-ը, իսկ ըստ արտահանող երկրի՝ 5%։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով