Եվրոպացի զբոսաշրջիկների թիվը կրճատվել է. Ո՞ր երկրներից են այցելում ՀՀ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Իրան-Իսրայել պատերազմի հետևանքով հատկապես տուժեց տարածաշրջանային զբոսաշրջությունը։

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2025թ․ առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 386,741 զբոսաշրջիկ` 2024թ․ առաջին եռամսյակի համեմատ շուրջ 11%-ով ավելի քիչ։

Հայաստան եկող զբոսաջրջիկների թվաքանակի բաշխումը 2025թ․ առաջին եռամսյակում կարելի է տեսնել ստորև․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2025թ․ առաջին եռամսյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվաքանակի մոտ 48%-ը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին, որտեղ  Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է ՀՀ զբոսաշրջիկների թվաքանակի շուրջ 46%-ը։

ՌԴ զբոսաշրջիկների թվաքանակը 2025թ․ առաջին եռամսյակում 2024թ․ նույն եռամսյակի համեմատ աճել է մոտ 8%-ով։

Զբոսաշրջիկների թվաքանակով երկրորդ հորիզոնականում են այլ երկրները`42%։ Այստեղ առաջին հորիզոնականում է Իրանը, որին պատկանում է ՀՀ ժամանած զբոսաշրջիկների 12%-ը։ Իրանցի զբոսաշրջիկների թվաքանակը 2025թ․ առաջին եռամսյակում 2024թ․ նույն եռամսյակի համեմատ աճել է շուրջ  3%-ով։

Եվրոպացի զբոսաշրջիկների մասնաբաժինը կազմել է ընդամենը 10%։ Նկատենք, որ 2025թ․ առաջին եռամսյակում 2024թ․ նույն եռամսյակի համեմատ եվրոպացի զբոսաշրջիկների թվաքանակը կրճատվել է մոտ 11%-ով։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով