Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի համար կանխատեսել են ֆինանսական ճգնաժամ, ինչին նա կարող է բախվել մի քանի ամսից։ Այս մասին հայտնում է Page Six-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։
Պարբերականի զրուցակիցները պնդում են, որ այս պահին երաժիշտն ունի եկամտի հինգ հիմնական աղբյուր, սակայն աստղի սկանդալային հայտարարությունների պատճառով նրանցից չորսը ներկայումս վտանգի տակ են։ Ու թեև Ուեսթն ունի շատ խնայողություններ, սակայն նա կարող է դժվարությունների հանդիպել գումար վաստակելու հարցում, քանի որ շատ ընկերություններ խզում են Ուեսթի հետ պայմանագրերը, իսկ համերգները չեղյալ են հայտարարվում։
Պարբերականի անանուն աղբյուրը պնդում է, որ Ուեսթի եկամուտների մեծ մասը հիմնված է եղել Adidas-ի հետ համագործակցության վրա։ Այժմ, երբ այս գործարքը խզված է, կատարողի համար ավելի դժվար կլինի պահպանել սովորական ապրելակերպը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում