Նավթի գները բարձրանում են նախորդ երկու նստաշրջանների ավարտին կտրուկ անկումից հետո։
Լոնդոնի ICE Futures բորսայում օգոստոսյան Brent ֆյուչերսների արժեքը Երևանի ժամանակով ժամը 9:20-ի դրությամբ կազմում է 67.91 դոլար մեկ բարելի համար, ինչը 0.77 դոլարով (1.15%) ավելի է, քան նախորդ գործարքների փակման պահին։
Երեքշաբթի այս պայմանագրերը նվազել են 4.34 դոլարով (6.1%), հասնելով 67.14 դոլարի մեկ բարելի համար։ Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) օգոստոսյան WTI նավթի ֆյուչերսները էլեկտրոնային առևտրում այս պահին բարձրացել են 0.73 դոլարով (1.13%), հասնելով 65.10 դոլարի մեկ բարելի համար։
Նախորդ նստաշրջանի ավարտին այս պայմանագրերի արժեքը նվազել է 4.14 դոլարով (6%), հասնելով 64.37 դոլարի մեկ բարելի համար։
Առևտրականները հետևում են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին Իսրայելի և Իրանի միջև հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո, որը մեղմացնում է Մերձավոր Արևելքից նավթի մատակարարման հնարավոր խափանումների մտավախությունները։
Չորեքշաբթի շուկայի ուշադրությունը կենտրոնացած է ԱՄՆ Էներգետիկայի նախարարության՝ երկրի էներգետիկ պաշարների վերաբերյալ շաբաթական զեկույցի վրա, որը կհրապարակվի Երևանի ժամանակով ժամը 18:30-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում