Երեկ կես ժամը մեկ անջատել են Էկոնոմիկայի նախարարության լույսերը. Պապոյան

1 Min Read

Էկոնոմիկայի նախարար Պապոյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում դժգոհել է ՀԷՑ-ի աշխատանքից` նշել, որ երեկ կես ժամը մեկ անջատվում էր իրենց նախարարության էլեկտրաէներգիան, հավելելով, որ այսպիսի անջատումներ պարբերաբար լինում են արտադրամասերում, մոլերում, այսպիսով կաթվածահար անելով այս տնտեսվարողների աշխատանքը:

Ավելի վաղ` կառավարության նիստին, Նիկոլ Փաշիանյանն էր հայտարարել, որ երեկ մասնակցում էր մի  մոլի բացման արարողության, որի ժամանակ եղավ էլեկտրաէներգիայի անջատում` փչացնելով բացման պաշտոնական արարողությունը:

«Մարդիկ 70 մլն դոլարի ներդրում են արել, բայց չեն կարողանում բացման արարողություն անել նորմալ: Հասկանո՞ւմ եք սա ինչ ա:

Սա կամ հատուկ սաբոտաժ էր, կամ համակարգը տեխնիկապես չի կարողանում: Երկու դեպքում էլ բոլոր գծերն անցել են,- նշել է Փաշինայնը:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով