Կառավարության այսօրվա նիստին տնտեսական ակտիվության մասին խոսելիս` Փաշինյանը մի քանի ցուցանիշ է ներկայացրել` հայտարարելով, որ Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի բացարձակ ռեկորդ:
«Մայիսին Հայաստանում աշխատավարձով ապահովված 790 320 աշխատատեղ է գրանցվելվել, որը 2018 թվականի մայիսի համեմատ աճել է 44 տոկոսով»,- հայտարարել է Փաշինյանը:
Նրա խոսքով 2018 թվականի մայիսի համեմատ 242 000 նոր աշխատատեղ է ստեղծվել Հայաստանում: Աշխատարվաձային ֆոնդը 2018-ի համեմատ 146 մլրդ դրամով կամ 151 տոկոսով` աճելով երկուսուկես անգամ: Միջին աշխատավարձը աճել է 74 տոկոսով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում