Չինաստանում հայտարարել են խոշորագույն գործարաններից մեկում iPhone սմարթֆոնների արտադրության 30 %-ով կտրուկ անկման վտանգի մասին ՝ երկրում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի խիստ կանոնների պատճառով: Այս մասին հայտնի է դարձել Reuters-ին։
Գործակալության աղբյուրները հայտնել են, որ Չինաստանի Չժենչժոու քաղաքում գտնվող թայվանական Foxconn ընկերության (աշխարհի խոշորագույն iPhone արտադրող) որոշ աշխատակիցներ դժգոհ են լոքդաունների քաղաքականությունից և հրաժարվում են շարունակել աշխատանքը։ Երկրի COVID-ի նկատմամբ զրոյական հանդուրժողականության քաղաքականության համաձայն՝ այն տարածքներում, որտեղ դեպքեր են հայտնաբերվել, գործարաններին թույլատրվում է շարունակել գործունեությունը, բայց փակ օղակում․ աշխատողներից պահանջվում է ապրել և աշխատել ընկերության տարածքում:
Foxconn-ն արդեն փորձում է ավելացնել արտադրությունը Շենչժենում գտնվող մեկ այլ գործարանում, որպեսզի փոխհատուցի Apple-ի գաջեթների հնարավոր դեֆիցիտը Չժենչժոուում արտադրանքի կրճատման դեպքում: Սակայն աղբյուրներն ընդգծում են, որ Չժենչժոուի գործարանում դեռ շատ աշխատողներ կան, և արտադրությունը շարունակվում է։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում