Մայիսին Եվրոպական Միությունում Tesla էլեկտրական մեքենաների վաճառքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 40.5%-ով և կազմել 8.7 հազար մեքենա։
Այս մասին հայտնել է Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիան։
Այսպիսով, ապրանքանիշի վաճառքը նվազում է արդեն հինգերորդ ամիսը անընդմեջ։ Հունվարից մայիս ամիսներին ԵՄ-ում Tesla-ի վաճառքը նվազել է 45.2%-ով՝ հասնելով 50.4 հազար մեքենայի։ Պատճառները նշվում են մոդելային շարքի հնացած լինելը և Էլոն Մասկի քաղաքականապես հակասական հայտարարությունները, որոնք դժգոհություն են առաջացրել որոշ գնորդների մոտ։
Միևնույն ժամանակ, ընդհանուր շուկան աճ է ցույց տալիս. ԵՄ-ում բոլոր նոր մեքենաների վաճառքը մայիսին աճել է 1.6%-ով՝ հասնելով 926.6 հազար միավորի։
Էլեկտրական մեքենաների վաճառքը աճել է 25%-ով՝ հասնելով 142.8 հազարի, ինչը նրանց շուկայական մասնաբաժինը 12.1%-ից մեծացրել է մինչև 15.4%։
Հիբրիդների մասնաբաժինը նույնպես աճել է՝ 29.8%-ից հասնելով 34.1%-ի։ Բենզինային և դիզելային շարժիչով ավտոմեքենաների վաճառքը շարունակում է նվազել. մայիսին դրանց բաժինը կազմել է ընդամենը 37.7%՝ նախորդ տարվա 48.6%-ի համեմատ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում