«Նախաքննության ընթացքում ընկերության տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասից 31 միլիոն 798 հազար դրամը, որից հետո վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ նշված անձի նկատմամբ ոչ արդարացնող՝ հանցագործությամբ պատճառված գույքային վնասը հատուցելու հիմքով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին:
Նկատի ունենալով, որ քրեական վարույթում առկա են եղել բավարար փաստեր հիշյալ ընկերության տնօրենի կողմից կատարված հանցանքի արդյունքում պետությանը ևս շուրջ 100 միլիոն դրամի չափով վնաս պատճառելու մասին՝ հսկող դատախազի որոշմամբ վերոնշյալ միջնորդությունը մերժվել է:
Արդյունքում՝ նախաքննությամբ ամբողջությամբ վերականգնվել է նաև պետությանը պատճառված 100 միլիոն դրամ վնասը:
2025 թվականի հունիսի 25-ին դատախազի կողմից որոշում է կայացվել ընկերության տնօրենի նկատմամբ չհարուցել հանրային քրեական հետապնդում՝ ոչ արդարացնող՝ հանցագործությամբ պատճառված գույքային վնասը հատուցելու հիմքով»,- նշված է հաղորդագրության մեջ: