Վճարումները եվրոպրոտոկոլով կբարձրացվեն

1 Min Read

Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, ըստ որի՝ ճանապարհատրանսպորտային պատահարի (ՃՏՊ) ժամանակ վարորդների միջև տարաձայնությունների դեպքում եվրոպրոտոկոլով վճարումների սահմանաչափը կբարձրացվի մինչև 200 հազար ռուբլի, նշվում է Կրեմլի կայքում։

Մինչ այդ առավելագույն փոխհատուցման գումարը կազմում էր 100 հազար ռուբլի։ Նույն 100 հազար ռուբլու սահմանը գործում է այն դեպքերում, երբ վարորդները չեն կատարել ՃՏՊ-ի լուսանկարներ։ Այս մեխանիզմով ապահովագրական ընկերությունները փորձում են պաշտպանվել խարդախություններից, երբ կազմում են կեղծ եվրոպրոտոկոլ՝ իրականում տեղի չունեցած վթարների վերաբերյալ և ստանում ապահովագրական փոխհատուցում։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով