Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2024-ի «Միջազգային միգրացիայի վիճակագրության» վերաբերյալ տվյալներ։ Արտերկրից Թուրքիա ներգաղթածների թիվը 2023-ի համեմատ նվազել է 0.6%-ով ու կազմել 314.588։ Նրանց 54.5%-ը կազմել են տղամարդիկ, իսկ 45.5%-ը՝ կանայք։
2024-ին ամենաշատ միգրացիոն հոսքը եղել է Ստամբուլում (32.8%), որին հաջորդել են Անթալիան (8.5%) և Անկարան (7.4%)։
Թուրքիա մեկնած օտարերկրացիների մեջ քանակապես 1-ին տեղը զբաղեցրել են ադրբեջանցիներն (9.9%)։ Վերջիններիս հաջորդում են թուրքմենները (9.8%), ուզբեկները (7.6%), ռուսները (7.5%) և իրանցիները (5.9%)։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում