Թրամփի կնոջ՝ Մելանիա Թրամփի թիմի թողարկած մեմքոյնի վաճառքներն անցել են $35 մլն

1 Min Read

Lookonchain հարթակի տվյալներով՝ MELANIA մեմքոյնի հետ կապված թիմի կրիպտոդրամապանակները վաճառել են շուրջ 82,2 մլն MELANIA թոքեն՝ սա կազմում է ընդհանուր առաջարկի 8,2%-ը։ Վաճառքները տեղի են ունեցել վերջին չորս ամսվա ընթացքում՝ 44 տարբեր դրամապանակներից, իսկ ընդհանուր եկամուտը կազմել է մոտ 244 934 SOL՝ մոտ $35,76 մլն։

Մեծ մասը վաճառվել է լիկվիդայնության ավելացման և հանման միջոցով, այսինքն՝ սկզբում MELANIA թոքենները ավելացվել են փոխանակման փուլերում SOL-ի հետ՝ շուկայի ակտիվության և աջակցման տպավորություն ստեղծելու նպատակով, ապա հանվել են այդ փուլերից՝ վերցնելով ներմուծված SOL թոքենները և ֆիքսելով շահույթը։

MELANIA թոքենը թողարկվել է տարվա սկզբին՝ հաջորդ օրը այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփի թիմը ներկայացրեց իր TRUMP թոքենը։ MELANIA-ի թողարկման մասին Մելանիա Թրամփն ինքը վերահրապարակել էր X-ում (նախկին Twitter) իր անձնական էջում։

Թոքենը առաջին օրը կտրուկ թանկացավ, սակայն հետո կայուն անկում ապրեց՝ կորցնելով ավելի քան 90% իր պիկ արժեքից։ Վերջին չորս ամսվա ընթացքում գրանցված սակագնային կտրուկ շարժերը համընկել են հենց նշված վաճառքների հետ։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով