Որքա՞ն են ծախսում ճանապարհաշինարարական աշխատանքների վրա Ռուսաստանում

1 Min Read

ՌԴ Տրանսպորտի նախարարության տվյալներով՝ ամենաշատը (73%-ով) թանկացել են 4-րդ կարգի ճանապարհի յուրաքանչյուր կիլոմետրանոց հատվածի վերակառուցման աշխատանքները։ 2-րդ կարգի ճանապարհների կապիտալ նորոգման միջին արժեքը բարձրացել է 36.7%-ով։ Միևնույն ժամանակ, 4-րդ կարգի ճանապարհների կառուցման միջին գինը մեկ տարվա ընթացքում նվազել է 24%-ով, իսկ 3-րդ կարգի վերակառուցման արժեքը՝ 43%-ով։

▫️1-ին կարգի ճանապարհների մեջ մտնում են հիմնական դաշնային ավտոմայրուղիները, որոնց անվանումները սկսվում են «Մ» տառով, օրինակ՝ Մ-11 «Նևա» կամ Մ-4 «Դոն»
▫️2-րդ կարգին են պատկանում այն ճանապարհները, որոնք միավորում են Ռուսաստանի մի քանի շրջաններ
▫️3-րդ կարգի են այն ավտոճանապարհները, որոնք անցնում են մի մարզի սահմաններում
▫️4-րդ կարգը ներառում է տեղական նշանակության ճանապարհներ բնակավայրերի ներսում

Ճանապարհաշինարարական աշխատանքներից ամենաթանկը մնում է 1-ին կարգի մայրուղու կառուցումը՝ 140,6 միլիոն ռուբլի մեկ կիլոմետրանոց հատվածի համար։ Ամենաէժանն է տեղական նշանակության ճանապարհների պահպանությունը՝ 280 հազար ռուբլի 1 կիլոմետրի մեկ գծի համար։

Նոր ճանապարհների կառուցման միջին արժեքն աճել է 18,9 միլիոն ռուբլով (մեկ կիլոմետրի հաշվարկով)։ Կապիտալ նորոգման արժեքը բարձրացել է 7,9 միլիոն ռուբլով, իսկ ճանապարհների ընթացիկ վերանորոգումը՝ 2 միլիոն ռուբլով։

Իսկ ճանապարհային ցանցի վերակառուցումն, ընդհակառակը, էժանացել է։ 2024 թվականին դրա արժեքը կազմել է 32,8 միլիոն ռուբլի՝ նախորդ տարվա 56 միլիոնի դիմաց։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով