Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»,- գրել է նա։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վրացի գործընկերոջ հետ հունիսի 23-ին պայմանավորվածություն է ձեռք բերել Գեզի մաքսային տերմինալից բաց թողնել հայկական կոնյակով բեռնված 55 բեռնատար։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ հունիսի 19-ին վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը մաքսային պահեստներից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում