Ռուս միլիարդատերը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից

1 Min Read

Բրիտանական Revolut ֆինանսական տեխնոլոգիական ընկերության գործադիր տնօրեն Նիկոլայ Ստորոնսկին, որը 7,1 միլիարդ դոլար կարողությամբ ռուս միլիարդատերերի Forbes-ի վարկանիշում 16-րդն է, «որոշ ժամանակ առաջ» հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից՝ իր ընկերության համար բրիտանական բանկային լիցենզիա ստանալու համար։

Այս մասին վերջերս գրել է բրիտանական թերթերից մեկը՝ վկայակոչելով Revolut-ի ներկայացուցչին։ «Նիկը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է: Այս տարվա սկզբին նա հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից»,- թերթին հայտնել են ընկերությունից:

Revolut-ի ներկայացուցչի խոսքով, Ստորոնսկու դիրքորոշումը Ուկրաինայում մարտերի վերաբերյալ հայտնի է. նա շարունակում է կոչ անել դադարեցնել դրանք: Հակամարտության սրվելուց հետո ընկերությունն առաջարկել էր տեղափոխվել Ուկրաինայի և Ռուսաստանի աշխատակիցներին, ինչպես նաև փակել էր իր ռուսական գրասենյակները:

Share This Article
1 Comment