Գնա՞ճ, թե գնանկում. բենզինի և դիզելային վառելիքի գնային փոփոխությունը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Իրան-Իսրայել բախումներից հետո տնտեսագետների ուշադրությունը միանգամից գրավեց տնտեսական խնդիրների այն կծիկը, որը կարող էր ձևավորվել հակամարտության արդյունքում։ Առաջին տնտեսական վնասը, որը կարող է հասցվել ողջ տարածաշրջանին, վառելիքի գների կտրուկ աճն է։  Այս պայմաններում Հայաստանում կտրուկ աճեր դեռևս չեն արձանագրվել դիզելային վառելիքի և բենզինի մասով։ Դրա մասին են վկայում  2025թ․ հունվար-մայիս ամիսների վիճակագրական տվյալները նախորդ  տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ․

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ բենզինի գինը 2025թ․ մայիսին 2024թ․ նույն ամսվա համեմատ նվազել է 6․8%-ով, իսկ դիզելային վառելիքի պարագայում՝ 8․5%-ով։ Նկատենք, որ դիզելային վառելիքի պարագայում բոլոր ամիսներին գնանկումներ են դիտվել, իսկ բենզինի դեպքում, օրինակ 2025թ․ մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ դիտվել է աճ՝ 0․6%-ով։


Ամերիաբանկի MyInvest հավելվածն ուղիղ հասանելիություն է ստացել AMXTrader առևտրային համակարգին


Ուսումնասիրենք  բենզինի և դիզելային վառելիքի գների փոփոխությունը 2025թ․ հունվար-մայիս ամիսներին համապատասխան նախորդ ամսիների համեմատ․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ բենզինի գները 2025թ․ մայիսին նախորդ ամսվա համեմատ նվազել են 5%-ով, իսկ դիզելային վառելիքի գները՝ 3․1%-ով։ Նկատենք, որ վերջին երեք ամիսներին նկատվել է վառելիքի գների անկում։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով