Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեչական մարմնի ղեկավար։
Նշենք, որ մինչ այս որոշումը Տիգրան Պետրոսյանը զբաղեցնում էր ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնը։
Ավելի վաղ NEWS.am–ը գրել էր, որ ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնի համար հիմնական թեկնածուն ՍԱՏՄ պետի տեղակալ Տիգրան Պետրոսյանն է, ով վայելում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահությունն ու աջակցությունը: Նա Փաշինյանի մերձավոր շրջապատից է:
Նախքան այս պաշտոնին նշանակվելը Պետրոսյանը հանդիսացել է ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրացված շենքերի և այլ գույքի սպասարկումն իրականացնող «Սպասարկում» ՊՈԱԿ-ի տնօրենը: Իսկ 2020 — 2021թթ. եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի (ներկայում՝ «Կառավարական առանձնատների տնտեսություն») տնօրենի տեղակալը:
Մասնագիտությամբ տնտեսագետ և աշխարհագրագետ Տիգրան Պետրոսյանն իր կարիերան սկսել է Ազգային անվտանգության ծառայությունից, իսկ նախքան կառավարական ամառանոցները ղեկավարելը, հանիդիսացել է միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «Էյր լոգիստիկ կարգո» ՍՊԸ-ի տնօրենը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 30-ի որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արմեն Դանիելյանն ազատվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում