Wildberries-ը ընդլայնում է համագործակցության հնարավորությունները խոշոր չափսերի ապրանքների (КГТ+) վաճառողների համար։
Այժմ գործընկերներն ունեն հնարավորություն КГТ+ ապրանքատեսականին մատակարարելու Wildberries-ի Երևանի տեսակավորման կենտրոն։
«КГТ+ ապրանքների ընդունման մեկնարկը Հայաստանում նոր հնարավորություն է ստեղծում տեղական արտադրողների և մատակարարների համար՝ հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կահույքի արտադրությունը, վերանորոգման և այգեգործության ապրանքները, ինչպես նաև սպորտային պարագաները։ Սա կարևոր քայլ է տարածաշրջանում բիզնեսի զարգացմանը նպաստող կայուն լոգիստիկ ենթակառուցվածքի ձևավորման ուղղությամբ», — նշել է Wildberries-ի տարածաշրջանային ներկայացուցիչ Դավիթ Միրզոյանը։
Wildberries-ի հարթակում КГТ+ տեսականիում ներառված է ավելի քան 35,000 ապրանքային միավոր։ Ամենապահանջված կատեգորիաներն են տան պարագաները, այգեգործական ապրանքները, վերանորոգման նյութերն ու մարզական ապրանքները։ Ապրանքատեսականու ընդլայնման հետ զուգահեռ աճում է նաև КГТ+ մոդելով վաճառող գործընկերների թիվը, որն ավելացել է իննապատիկ՝ միայն 2025 թվականի առաջին ամիսների ընթացքում։
КГТ+ դասակարգմանն են պատկանում մեծածավալ ապրանքները՝ մինչև 25 կգ քաշով և փաթեթի երեք կողմերի գումարային երկարությամբ՝ 200-ից 280 սմ։ Այս ապրանքների մատակարարումը հնարավոր է միայն «Մարկետփլեյս» մոդելի շրջանակում, երբ ապրանքները պահվում են վաճառողի պահեստում և յուրաքանչյուր պատվերի դեպքում պատրաստվում են առաքման՝ համապատասխան փաթեթավորմամբ ու մակնշմամբ։ Այնուհետև դրանք տեղափոխվում են տեսակավորման կենտրոն, որտեղից էլ կատարվում է առաքում գնորդի կողմից ընտրված պատվերների ստացման կետ։
Ներկայումս КГТ+ ապրանքների ընդունումն իրականացվում է Wildberries-ի տեսակավորման կենտրոնում, որը գտնվում է Երևանում՝ Արտաշիսյան փողոց 106 հասցեում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում