Թրամփը կոչ արեց չբարձրացնել նավթի գները

1 Min Read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրեց վառելիքի շուկայի խաղացողներին, որ ինքը հետևում է այնտեղի իրավիճակին՝ փորձելով սահմանափակել գների հնարավոր աճը՝ կապված Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։

«Ես դիմում եմ բոլորին. պահպանեք նավթի գները ցածր։ Ես հետևում եմ [վառելիքի համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակին]։ Դուք խաղում եք թշնամու հետ։ Մի՛ արեք դա», — գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում։

Ավելի վաղ, Իրանի միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածի և Մերձավոր Արևելքում ընդհանուր լարվածության ֆոնին, վերլուծաբանները մտահոգություն էին հայտնել նավթի գների հնարավոր թռիչքի վերաբերյալ։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով