ՆԱՏՕ-ն Ուկրաինային մեծ քանակությամբ զենք է խոստանում

1 Min Read

Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է շարունակի աջակցել Ուկրաինային նրա պաշտպանական կարիքների համար, և կազմակերպության անդամ պետությունները համաձայնել են Կիևին հատկացնել 35 միլիարդ եվրո, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Մեր աջակցությունն ու պաշտպանությունը Ուկրաինային անսասան կլինի և չի դադարի։ Եվրոպացի և կանադացի դաշնակիցներն արդեն պարտավորվել են՝ մենք կարող ենք խոսել դրա մասին հիմա՝ մինչև տարեվերջ Ուկրաինային տրամադրել 35 միլիարդ եվրո օգնություն», — երկուշաբթի Հաագայում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ հունիսի 24-25-ը տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, ասաց Ռյուտեն։

«Սկզբում այս թիվը պետք է կազմեր ընդամենը 20 միլիարդ եվրո, բայց հիմա արդեն համաձայնեցված է 35 միլիարդը։ Հետևաբար, մենք վերահաստատում ենք մեր ներկայիս աջակցությունը Ուկրաինային», — հիշեցրեց գլխավոր քարտուղարը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով