Թրամփի վարկանիշը նվազել է՝ հասնելով մինիմումի․ Reuters

1 Min Read

Թրամփի վարկանիշը նվազել է, հասնելով մինչև իր երկրորդ ժամկետի սկզբից ի վեր ամենացածր մինիմումին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով հարցմանը։

Հարցման համաձայն՝ Դոնալդ Թրամփի վարկանիշը նվազել է մինչև 41%՝ հունիսի սկզբի 42%-ի համեմատ։ Ինչպես նշում է գործակալությունը, սա ամերիկացի առաջնորդի ամենացածր վարկանիշն է իր երկրորդ ժամկետի սկզբից ի վեր։ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ չի հավատում իր ժողովրդականության անկմանը վկայող հարցումներին։

Այս ֆոնին Սպիտակ տան խոսնակը Axios-ին ասել է, որ Թրամփի ներկայիս նպատակն է վերջ դնել Իրան-Իսրայել պատերազմին, և նա պատրաստվում է այս ուղերձը հստակեցնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։

«Մենք ցանկանում ենք համաձայնագիր և չենք ուզում ավելի շատ պատերազմ», — ասել է պաշտոնյան։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով