Դուբայ և Դոհա ուղևորվող 26 չվերթ վերահասցեագրվել է այլ օդանավակայաններ

1 Min Read

CNN-ը հաղորդում է, որ երեկ՝ հունիսի 23-ին Դուբայ (Արաբական Միացյալ Էմիրություններ)  կամ Դոհա (Կատար) ուղղվող առնվազն 26 առևտրային չվերթներ վերահասցեագրվել են ուղղությունից։ Պատճառը տարածաշրջանում օդային տարածքի փակ լինելն է։

Այդ չվերթներից 22-ը ուղղություն էին վերցրել դեպի Դոհա, մնացածը՝ Դուբայ, հայտնել է ավիացիոն վերլուծական Cirium ընկերությունը։ Որոշ ինքնաթիռներ վայրէջք են կատարել երթուղու երկայնքով տեղակայված այլընտրանքային օդանավակայաններում, իսկ մյուսները վերադարձել են իրենց մեկնման օդանավակայաններ։
Դոհա կատարվող 22 չվերթներից 12-ը իրականացրել է Qatar Airways-ը։
Բացի դրանից, Cirium -ի տվյալներով, օրվա ընթացքում նախատեսված է 39 չվերթ Հյուսիսային Ամերիկայից և 210 չվերթ Եվրոպայից դեպի Մերձավոր Արևելք։ Այդ չվերթները կարող են չեղարկվել, եթե օդային տարածքը չբացվի։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով