Ո՞ր երկրներից և որքա՞ն գումար է ֆիզանձանց անունով մուտք եղել ՀՀ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Հայաստանի տնտեսությունը շարունակում է կախված լինել արտերկրի դրամական փոխանցումներից. մեր հայրենակիցներից շատերը գումարներ են ստանում արտերկրում բնակվող իրենց ազգակիցներից։

Մյուս կողմից, Հայաստանից ևս գումարներ են  փոխանցվում արտերկիր։ ՀՀ ԿԲ տվյալների համաձայն՝ 2025թ․ ապրիլին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով այլ երկրներից մուտք եղած գումարների ընդհանուր ծավալը կազմել է մոտ $500 մլն: Վերջինս նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է շուրջ 9%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ շուրջ 17%-ով։ Մյուս կողմից, ՀՀ բանկերի միջոցով ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարված փոխանցումների ծավալները 2025թ․ ապրիլին կազմել են շուրջ $371 մլն։ Վերջինս նախորդ ամսվա համեմատ աճել է 0․05%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կրճատվել է մոտ 9%-ով։

Անդրադառնանք այն երկրներին, որոնք ՀՀ ֆինանսական միջոցների ներհոսքի և արտահոսքի ծավալներում ունեն զգալի մասնաբաժին․

Առկա վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ գումարների ներհոսքի պարագայում ամենամեծ մասնաբաժինը պատկանում է Ռուսաստանին՝ շուրջ 66%։

Երկրորդ տեղում է հայտնվել ԱՄՆ-ն 10․5% մասնաբաժնով։ Երրորդ տեղում է հայտնվել Շվեյցարիան՝ 3․8% մասնաբաժնով։

Մյուս կողմից, գումարների արտահոսքի պարագայում առաջին հորիզոնականում է ԱՄԷ-ն 18․3% մասնաբաժնով։

Երկրորդ հորիզոնականում է Ռուսաստանը, որի պարագայում մասնաբաժինը կազմել է 16․4%։ Երրորդ և չորրորդ տեղերում են հայտնվել Շվեյցարիան և ԱՄՆ-ն համապատասխնաբար 14․9% և 11․1% մասնաբաժիններով։

2025թ․ ապրիլին ՀՀ բանկերի միջոցով ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից Իրան կատարված փոխանցումների ծավալները կազմել են $53 հզր, իսկ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով Իրանից մուտք եղած գումարների ծավալները կազմել են $52 հզր։

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով