Ուոլթոնների ընտանիքն արդեն չորրորդ տարին անընդմեջ գլխավորում է Bloomberg-ի աշխարհի ամենահարուստ ընտանիքների ցուցակը։ Աշխարհի ամենամեծ մեծածախ և մանրածախ Walmart ցանցի սեփականատերերի կարողությունը գնահատվում է 224,5 միլիարդ դոլար։
Ուոլթոնները մեկ տարում կորցրել են 13,7 միլիարդ դոլար։ Ինֆլացիայի աճն ազդել է ընկերության շահույթի կրճատման վրա։ Նշվում է, որ Արկանզասի ընտանիքին է պատկանում մանրածախ ցանցի 47 %-ը և ավելի քան 10 հազար խանութ ամբողջ աշխարհում, որոնց եկամուտը կազմում է 559 միլիարդ դոլար:
Վարկանիշում երկրորդը հրուշակեղենի (M&Ms, Milky Way և Snickers ապրանքանիշեր) և կենդանիների համար նախատեսված սննդամթերք արտադրող Mars ընկերության սեփականատերերի ընտանիքն է։ Մարսի ընտանիքի կարողությունը ներկայումս կազմում է 160 միլիարդ դոլար: Տարվա ընթացքում ընտանիքը վաստակել է 18 մլրդ:
Լավագույն եռյակում ընդգրկվել է նաև Կոխի ընտանիքը՝ ամերիկյան Koch Industrues նավթաքիմիական կորպորացիայի սեփականատերերը՝ $ 124,4 մլրդ (գումարած $4,4 մլրդ) կարողությամբ։
Աշխարհի տասը ամենահարուստ ընտանիքների ցանկում ներառվել են նաև Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքը՝ Ալ Սաուդը, Էրմե ընտանիքը, ֆրանսիական Hermes նորաձևության տան սեփականատերերը, Ամբանի ընտանիքը, նավթի արդյունահանման և վերամշակման հնդկական Reliance հոլդինգի սեփականատերերը և այլք։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում