PumpFun թոքենի լիստինգը հետաձգվել է մինչև հուլիսի կեսեր

1 Min Read

PumpFun թոքենի աճուրդի մեկնարկն ու լիստինգը, որոնք նախապես նախատեսված էին հունիսի 25-ին, կրկին հետաձգվել են։ Այս մասին հայտնում է Wu Blockchain-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ թոքենի գործարկման նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռ անցյալ տարվա վերջից, սակայն ժամկետները մի քանի անգամ արդեն փոփոխվել են։

Թոքենի ամբողջական նոսրացված արժեքը (FDV) կարող է կազմել մոտ $4 միլիարդ։ Աղբյուրների տվյալներով՝ PumpFun-ի թիմը ակտիվորեն վաճառում է թոքենների ալլոկացիաներ տարբեր կրիպտոֆոնդերին։

Pump.fun հարթակը՝ Solana էկոհամակարգի ամենահայտնի մեմքոյն լանչփադներից է։ Պլատֆորմը հնարավորություն է տալիս ակնթարթորեն գործարկել թոքեններ։ 2024 թվականին գործարկումից ի վեր օգտատերերն արդեն ստեղծել են մոտ 11 միլիոն մեմքոյն՝ շուրջ $4,5 միլիարդ ընդհանուր կապիտալիզացիայով։

Նախագիծը նպատակ ունի ներգրավել $1 միլիարդ՝ հանրային թոքենսեյլի և մասնավոր ներդրումների միջոցով։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով