«Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունը»հրապարակել է «Եվրոպական ավիացիայի զեկույցը»։
Նշվում է, որ Ստամբուլի օդանավակայանը Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայանների շարքում առաջինն է։ Հունիսի 9-ից 15-ը ընկած ժամանակահատվածում միջինում օրական իրականացվել է 1591 չվերթ։
Ստամբուլի օդանավակայանին հաջորդում են Ամստերդամի Սխիպհոլը՝ օրական 1446 չվերթով, Փարիզի Շառլ դը Գոլը՝ 1389 չվերթով, Ֆրանկֆուրտը՝ 1380 չվերթով և Լոնդոնի Հիթրոուն՝ 1346 չվերթով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում