Արտաքին պետական պարտքը, աշխատանք փնտրողների թիվն ու հանցագործությունների աճը. Շաբաթը`թվերով

1 Min Read

Թվեր, փաստեր և ֆինանսներ, ամփոփում ենք շաբաթը Banksnews.amի հետ:

Տարին սկսել ու շարունակում ենք գնաճով: 2025 թվականի հունվար-մայիսին 12-ամսյա գնաճն արագացել է՝ կազմելով 4.3%: Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ միայն սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 7․4%֊-ով:

Աճում են նաև հանցագործությունների թվերը: 2025թ․ հունվար-ապրիլին Հանրապետությունում արձանագրված հանցագործությունների թիվը կազմել է 14,123 միավոր՝2024թ․ հունվար-ապրիլի համեմատ աճելով 12%-ով։Արձանագրված հանցագործությունների 3%-ը կամ 438 միավորը տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ են։

2025թ․ ապրիլի վերջին աշխատանք փնտրողների թվաքանակը հանրապետությունում կազմել է 55,284 մարդ։ Վերջինս 2024թ․ ապրիլի վերջի համեմատ կրճատվել է 14%-ով։ Ի դեպ, աշխատանքի տեղավորվածների թիվ՝ 1,097 մարդ, 2024թ․ նույն ամսվա համեմատ կրճատվել է 13%-ով։

Արտաքին պետական պարտքի ծավալները 2025 թվականի մարտի վերջի դրությամբ  $6,98 մլրդ, որը 2024 թվականի դեկտեմբերի վերջի համեմատ աճել է 8,2 %-ով:

Օգոստոսի 1-ից սկսած՝ թղթային տարբերակով չպետք է գործեն QR-ները: Նախորդ շաբաթ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ շեշտելով որ մինչև այս ամառվա վերջ պետք է վերացնել թղթային QR-ներով ուղետոսմերը:

Եվ վերջում՝ զբոսաշրջիկների մասին: 2025 թվականի մայիսին Հայաստան է այցելել 181 հազար 436 զբոսաշրջիկ՝ 14 387-ով ավելի, քան նախորդ տարի: ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի հունվար-մայիսին ամենաշատը Հայաստան եկել են Ռուսաստանից (37%), Վրաստանից (15%) և Իրանից (8%):

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով