Թուրքիայում բացվելո՞ւ է Հայաստանի հյուպատոսություն

0 Min Read

«Մեր նպատակը դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, սահմանների բացումը, ինչը ենթադրում է ավտո- եւ երկաթուղային ճանապարհների բացում Հայաստանի և Թուրքիայի միջև»,— եզրափակել է Փաշինյանը։

Թուրքիայում հայ համայնքի հետ հանդիպմաը Փաշինյանը հայտնել է, որ ցանկալի է համարում Թուրքիայում Հայաստանի հյուպատոսության բացումը։

Փաշինյանը նշել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ սերտ համագործակցությունն ու խոր հարաբերությունները գաղտնիք չեն։

«Մենք գիտենք այդ հարաբերությունների մասին, գիտենք այդ հարաբերությունների սերտության մասին, բայց մենք չենք ուզում բաժանարար գծեր։ Ընդհակառակը, մենք ցանկանում ենք տարածաշրջանում հաստատել կայուն եւ երկարատեւ խաղաղություն, այս համատեքստում ես մեծ նշանակություն եմ տալիս Թուրքիայի հետ մեր երկխոսությանը։

Ես կարեւոր եմ համարում անձամբ Թուրքիայի նախագահի հետ կիսվել մեր մոտեցումներով՝ կապված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի եւ խաղաղության օրակարգի հետագա ընթացքի հետ։ Ակնհայտ է, որ հայ-թուրքական հարաբերությունների որակը չի կարող չազդել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վրա»,— ավելացրել է Փաշինյանը։

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով