Ապագան՝ ավելի մեծ հնարավորություններով. Մեկնարկում է «Ինեկոբանկը քո կողքին» կրթական ծրագիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

4 Min Read

Ինեկոբանկը հայտարարում է իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հայեցակարգի շրջանակում իրականացվող կրթական ծրագրերի ընդլայնման մասին։ 

«Ինեկոբանկը քո կողքին» նախաձեռնությունը 2023 թվականին ներդրվել և մեկնարկել է կրթության աջակցության ծրագրերով՝ հետագայում առավել բազմազան ուղղություններ ընդգրկելու և երկարաժամկետ դառնալու տեսլականով։

Ծրագրի բաղադրիչները թվելու հատվածը դարձնենք այսպես՝ «Կրթական ուղղությունն այս տարի ավելի ընդգրկուն է եւ իրականացվելու է «Ինեկո Կամպուս» ծրագրով։ Այն ունի հետեւյալ բաղադրիչները՝ 150 ուսանողի կրթաթոշակի տրամադրում, 15 ուսանողի 1 ուսումնական տարվա վարձավճարի փոխհատուցում, 20-ին՝ արտերկրում  կարճաժամկետ կրթական ծրագրի մասնակցելու հնարավորություն, արտերկրում 30 մասնագետի մագիստրոսական կրթության ֆինանսավորում աշխարհի թոփ 50 համալսարաններում։ Ծրագրի ընդհանուր բյուջեն ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամ է։  

Հաշվի առնելով նախորդ տարիների դրական արդյունքներն ու մեծ հետաքրքրությունը՝ 2025 թվականին ծրագիրը լինելու է հավակնոտ նպատակներով, թե՛ ուսանողների և թե՛ փորձառու մասնագետների համար նոր հնարավորություններով։ Ծրագրի գաղափարը, նպատակն ու այլ մանրամասները մեկնարկի միջոցառման ընթացքում ներկայացրին Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանն ու Տաղանդների ներգրավման և վերապատրաստման ծառայության ղեկավար Հեղինե Միքայելյանը։

Հայկ Ոսկանյանը նշում է.

«Կրթությունը մշտապես եղել է մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հայեցակարգի բաղկացուցիչ մասը։ Մենք վստահ ենք, որ կրթությունն այն հիմնաքարային ուղղությունն է, որում արված ներդրումը միշտ հետ է վերադառնում անգնահատելի արժեքի տեսքով։ Այս ծրագիրը մեկնարկելիս մենք առաջնորդվել ենք այն գաղափարով, որ կրթված հասարակությունն է երկրի զարգացման շարժիչ ուժը և հավատացած ենք, որ թե՛ մասնագիտական ու թե՛ տարբեր կարողություններ զարգացնող գիտելիքը պետք է հասանելի լինի բոլորի համար»։  

Ինեկոբանկի Կրթության աջակցության ծրագրին՝ 2023-ին և 2024-ին, թվով հինգ բուհերից հազարից ավել ուսանողներ մասնակցել են բանկում կազմակերպվող մրցութային փուլերին, արդյունքում նրանցից ընտրվել են 19 լավագույնները։ Մենթորների աջակցությամբ ուսանողներն իրականացրել են ծրագրեր, որոշները նույնիսկ ներդրվել են բանկում։ 19 հաղթողներից 13-ը ստացել են կրթության ֆինանսավորում, իսկ 6-ը՝ Ֆրանսիայում, Նիդեռլանդներում և Չեխիայում մասնակցել են կարճատև դասընթացների։ Ծրագրի մասնակիցներից 12-ը հնարավորություն են ստացել միանալ Ինեկոբանկի թիմին։ 

Այս տարի կրթության ֆինանսավորում ստանալու են նաև Բանկի աշխատակիցների երեխաները, ովքեր սովորում են բակալավրի և մագիստրատուրայի ծրագրերում։ Սա ևս բխում է բանկի ռազմավարական նպատակներից և ԿՍՊ հայեցակարգից։

«Երիտասարդների և ուսանողների հետ աշխատելու փորձ վաղուց ունենք. տարիներ շարունակ Ինեկոբանկն ակտիվորեն համագործակցել է տարբեր  բուհերի հետ և տարբեր ծրագրեր իրականացրել։ Հաճախ ուսանողներն իրենք են Ինեկոբանկը անվանում ամենաուսանողամետ բանկը Հայաստանում։ Սա ուրախալի ու միևնույն ժամանակ շատ պարտավորեցնող է մեզ համար։ Եվ այս ծրագիրն ընդլայնելով ու նոր՝ տարբեր ուղղությունների բուհեր ներգրավելով մենք ցանկանում ենք ավելի շեշտադրել այս ծրագրի բուն նպատակն ու առաքելությունը՝ ուսանողներին հասանելի դարձնել որակյալ կրթությունը, ինչն էլ իր ազդեցությունը կունենա մեր երկրում տարբեր ոլորտների զարգացման վրա»,-նշում է Հեղինե Միքայելյանը։ 

Նախորդ տարիների համեմատ՝ այս տարի ընդլայնվում է նաև բուհերի ցանկը.  

Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան, Հայ-Ռուսական Համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Վալերի Բրյուսովի անվան Երևանի Պետական Լեզվաբանական Համալսարան, Հայաստանի, Հանրապետության պետական կառավարման ակադեմիա, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ,  Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան,  Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա։

Միջոցառման ընթացքում նաեւ տեղի ունեցավ բուհերի հետ համագործակցության հուշագրերի կնքման հանդիսավոր արարողությունը: 

Ծրագրի դիմում հայտերը, ամբողջական տեղեկատվությունը հասանելի են Ինեկոբանկի սոցիալական էջերում և պաշտոնական վեբ կայքում։ 

Արդյունքները կամփոփվեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով