2025թ․ հունվար-ապրիլին Հանրապետությունում արձանագրված հանցագործությունների թվաքանակը կազմել է 14,123 միավոր։ Վերջինս 2024թ․ հունվար-ապրիլի համեմատ աճել է 12%-ով։
Արձանագրված հանցագործությունների թվաքանակի 3%-ը կամ 438 միավորը պատկանում է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին, որոնց թվաքանակը 2024թ․ հունվար ապրիլի համեմատ աճել է 19%-ով։
Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին ծանոթանանք ստորև․
Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու մասով գրանցված հանցագործությունների թվաքանակը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 109 միավոր։ Վերջինս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 21%-ով։
Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացումը) մասով արձանագրված հանցագործությունների թվաքանակը կազմել է 51 միավոր։ Վերջինս 2024թ․ հունվար-ապրիլի համեմատ աճել է շուրջ 82%-ով։
Վիճակագրական տվյալները փաստում են, որ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց թվաքանակը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 103 մարդ, որոնցից 12-ը՝ 25-29, 51-ը՝ 30-49, և 32-ը՝ 50 և ավելի տարեկան են։
Նշենք, որ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց թվաքանակում 24-ը իգական սեռի ներկայացուցիչ են։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում