Իրանական ռեալի տատանումները Իրան-Իսրայել հակամարտության սկզբում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունները հսկայական վնաս են հասցնում տնտեսության տարբեր ոլորտներին։ Այս ճգնաժամային իրավիճակը պայթյունավտանգ է նաև ֆինանսական համակարգի համար։

Իսրայելի կողմից Իրանի բանկային համակարգը ենթարկվեց հաքերային հարձակման։ Գործողության հետևանքով շարքից դուրս եկան բազմաթիվ  բանկոմատներ։

Լրջագույն տնտեսական խնդիրները կհանգեցնեն ազգային արժույթի կտրուկ արժեզրկման։

Այս պայմաններում հետաքրքիր է ուսումնասիրել իրանական ռեալ-ԱՄՆ դոլար և իրանական ռեալ- ՀՀ դրամ փոխազրժեքների տատանման բնույթը 2025թ․ մայիսի 2-ից հունիսի 16-ն ընկած ժամանակահատվածում․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ վերը դիտարկված ժամանակահատվածում իրանական փողը բավականին կայուն է և թե՛ ԱՄՆ դոլարի, թե՛ ՀՀ դրամի նկատմամբ շատ քիչ է փոփոխվել։

Մասնավորապես, դեռևս 2025թ․ մայիսի 2-ին 100 իրանական ռեալ արժեր  $0.002375, իսկ հունիսի 2-ին՝ $0.002367։

Մյուս կողմից, եթե 100 իրանական ռեալը 2025թ․ մայիսի 2-ին արժեր ֏ 0.9271, ապա հունիսի 2-ին՝ ֏ 0․9142։ Նշենք նաև, որ 2025թ․ հունիսի 16-ին 100 իրանական ռեալն արժեր  $0.002375 և ֏0.91371։


Կատարի´ր միջազգային փոխանցումներ Ամիօ բանկի միջոցով, շահի´ր Apple ապրանքանիշի արժեքավոր մրցանակներ


Իրան-ԱՄՆ-Իսրայել հակամատության խորացումը և դրա երկարաժամկետ բնույթն անխուսափելիորեն կհանգեցնեն իրանական ռեալի շարունակական արժեզրկմանը։     

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով