Ռուսաստանը և Բահրեյնը 2025թ. առաջին եռամսյակում ապրանքաշրջանառությունը աճեցրել են 15%-ով. Պուտին

1 Min Read

Ռուսաստանի և Բահրեյնի փոխադարձ առևտրի ցուցանիշները 2025 թվականի առաջին եռամսյակում աճել են 15%-ով, իսկ համատեղ ներդրումները ուղղվել են ավելի քան 30 ծրագրի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում Բահրեյնի թագավորի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, արքայազն Նասեր բեն Համադ Ալ Խալիֆայի հետ հանդիպման ընթացքում։

«Այս տարվա առաջին եռամսյակում փոխադարձ առևտրում դրական միտում է նկատվում։ Ցուցանիշները 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 15 տոկոսով։ Հաստատվել են գործնական, գործընկերային հարաբերություններ երկու երկրների սուվերեն ֆոնդերի միջև, և ես մեծ հույսեր եմ կապում դրա լավ արդյունքների հետ։ Ներկայումս համատեղ ներդրումները ուղղված են ավելի քան 30 ծրագրի՝ տարբեր ոլորտներում», — նշել է ՌԴ նախագահը։

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով