Հունիսի 20-ից ավտոմեքենայի վարորդները վճարելու են կայանման համար ևս 129 նոր հասցեներում։ Վճարովի գոտիներ են հայտնվել Լոմոնոսովյան, Խամովնիկի, Օդանավակայանի, Բիբիրյովոյի և Հարավային Չերտանովոյի թաղամասերում։
Սակագին՝ 150 ռուբլի/ժամ ցերեկը և 60 ռուբլի/ժամ՝ գիշերը (21:00-ից մինչև 08:00)
▫️Խամովնիկի թաղամասում՝ Կոմսոմոլյան պողոտայի մի հատվածում (ՏՏԿ-ից մինչև Լուժնեցկայա առափնյա փողոց) և Լուժնիկի փողոցում
Սակագին՝ 40 ռուբլի/ժամ
▫️Մոսկվայի հյուսիսում՝ Պրիշվին և Սվոբոդայի փողոցներում
▫️հարավում՝ Ակադեմիկոս Յանգելի և Ռոսոշանսկայա փողոցներում
▫️քաղաքի կենտրոնում՝ Զագորոդնոե խճուղում
▫️Լոմոնոսովյան պողոտայի մի հատվածում՝ Մոսֆիլմովսկայա փողոցից մինչև Վավիլովի փողոց
▫️Լենինյան պողոտայի ամբողջ երկայնքով՝ ՏՏԿ-ից մինչև ՄԿԱԴ
Բացի այդ, ընդլայնվել է նաև դինամիկ սակագնի գոտին, որը փոխվում է՝ կախված մեքենաների հոսքից։ Նախկինում այն կիրառվում էր միայն կենտրոնի հինգ փողոցներում, այժմ՝ 58-ում։ Այդպիսի վայրերում, երբ մեքենաների հոսքը ցածր է, կայանումն անվճար կլինի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում