2022թ․-ի հունվար-օգոստոսին, 2021թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրված հանցագործությունների թվաքանակը հանրապետությունում աճել է 34%-ով՝ կազմելով 24,333 միավոր։
Հանցագործությունների թվաքանակի բաշխվածությունը Երևանի և մարզերի միջև 2022թ․-ի հունվար-օգոստոսին եղել է հետևյալը․
Գծապատկեր 1․ Հանցագործությունների թվաքանակի Երևանի և մարզերի միջև 2022թ․-ի հունվար-օգոստոս ժամանակահատվածում
Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2022թ․-ի հունվար-օգոստոսին իրականացված հանցագործությունների 55%-ը կենտրոնացված է եղել Երևանում, իսկ 45%-ը՝ մարզերում։ Երևանում 2022թ․-ի հունվար-օգոստոսին, 2021թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ, հանցագործությունների թվաքանակն աճել է 43%-ով, իսկ մարզերում՝ 25%-ով:
2022թ․-ի հունվար-օգոստոսին մարզերում արձանագրված 10,950 միավոր հանցագործությունների թվաքանակը գծապատկերով ունի հետևյալ տեսքը․
Գծապատկեր 2․ Հանցագործությունների թվաքանակը մարզերում 2022թ․-ի հունվար-օգոստոս ժամանակահատվածում
Մարզերում հանցագործությունների 16-ական % արձանագրվել է Լոռու և Կոտայքի մարզերում, որտեղ հանցագործությունների թվաքանակը, 2022թ․-ի հունվար-օգոստոսին 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է համապատասխանաբար 30%-ով և 14%-ով։
Հանցագործությունների թվաքանակով երկրորդ հորիզոնականում են հայտնվել Արմավիրի և Արարատի մարզերը, որտեղ գրանցվել է հանցագործությունների 14%-ը։ Այս մարզում հանցագործությունների թվաքանակը 2022թ․-ի հունվար-օգոստոսին, 2021թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է համապատասխանաբար 31%-ով և 22%-ով։
Հանցագործությունների թվաքանակով երրորդ տեղում է հայտնվել Շիրակի մարզը՝ 10% մասնաբաժնով։ Մարզում հանցագործությունների թիվը 2022թ․-ի հունվար-օգոստոսին, 2021թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 33%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում