Եվրոպական հանձնաժողովի՝ ռուսական գազից հրաժարվելու ծրագիրը «ընդմիշտ փակում է գազի ծորակը»։ Այս մասին գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը X սոցիալական ցանցում։
«Այսօր մենք ներկայացրել ենք մեր առաջարկը՝ մինչև 2027 թվականի վերջը արգելել ռուսական գազի ներմուծումը։ Եվրոպան արդեն զգալիորեն նվազեցրել է իր կախվածությունը։ Հիմա մենք ընդմիշտ փակում ենք գազի ծորակը։ Ռուսաստանը այլևս չի կարողանա էներգիան որպես զենք օգտագործել մեր դեմ», — ասել է նա։
ԵՄ էներգետիկայի հանձնակատար Դան Յորգենսենը երեքշաբթի օրը ներկայացրել է Եվրահանձնաժողովի առաջարկները՝ մինչև 2027 թվականի վերջը Ռուսաստանից վառելիք, այդ թվում՝ բնական գազ և հեղուկացված բնական գազ, ներմուծելուց լիակատար հրաժարվելու վերաբերյալ։ Ակնկալվում է, որ նոր մատակարարման պայմանագրերը կարգելվեն 2025 թվականի վերջից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում