Լոնդոնի ICE Futures բորսայում օգոստոսյան Brent նավթի ֆյուչերսների գինը իր գագաթնակետին (Երաևնի ժամանակով ժամը 22:26-ին) բարձրացել է 4.62%-ով և հասել 76.62 դոլարի մեկ բարելի համար։
Նավթի գները բարձրանում են Իսրայելի և Իրանի միջև հակամարտության նոր սրման ֆոնին։ Այսպես, Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ-ն լրացուցիչ կործանիչներ է տեղափոխում Մերձավոր Արևելք և երկարաձգում է այլ մարտական ինքնաթիռների տեղակայումը՝ Իսրայելի և Իրանի միջև փոխհրաձգությունների պատճառով։
Գների աճը պայմանավորված էր Միացյալ Նահանգների հակամարտությանը ներգրավվածության, մասնավորապես՝ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված օբյեկտներին հնարավոր հարված հասցնելու վերաբերյալ մտահոգություններով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում