Boeing-ը վնաս է կրել՝ ռուսական շուկայից հեռանալով․Պուտին

1 Min Read

Boeing ընկերությունն ուղղակիորեն վնաս է կրել՝ ռուսական շուկայից դուրս գալով։ Այդ կարծիքը հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հանդիպման ժամանակ «Ռոստեխ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովի հետ։

Պետության ղեկավարը հետաքրքրվել է, թե ինչ վիճակում է գտնվում «Ռոստեխ»-ի տիտանի արտադրությունը։

«Այսօր, իհարկե, մեր ձեռնարկությունը բեռնված է, գուցե ոչ ամբողջությամբ, բայց այնուամենայնիվ։ Հիմնականում աշխատում ենք մեր ավիացիոն և ուղղաթիռային ձեռնարկությունների համար։ Բայց քանի որ ամերիկացիները հեռացան, մեր Boeing-ի հետ համատեղ ձեռնարկությունը, ցավոք, սառեցված է, ուստի ծավալները նվազել են», — նշել է Չեմեզովը։

«Ես ճիշտ եմ հասկանում, որ նրանք վնաս են կրել այդ հեռացումից՞», — արձագանքել է Պուտինը։ Չեմեզովը համաձայնել է՝ նշելով, որ ամերիկացիները բերել էին մեծ քանակությամբ ժամանակակից հաստոցներ, ստեղծվել էր ամբողջական արտադրություն։ «Ավելին՝ մենք նրանց հետ համատեղ ստեղծել ենք հինգ գերհամաժամանակակից համաձուլվածքներ (ավիացիոն արդյունաբերության համար), բայց մտավոր սեփականության իրավունքը պատկանում է մեզ 50/50 հարաբերակցությամբ», — ընդգծել է «Ռոստեխ»-ի ղեկավարը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով