ԱՄՆ-ում Հայրերի օրվա առթիվ ծախսվել է $22․4 մլրդ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Մի պահ վերանալով աշխարհում տիրող մղձավանջից`անդրադառնանք հունիսի 17-ին,  որը Հայաստանում արդեն նշվում է որպես Հայրերի օր։ Այս տոնի միջոցով հնարավորություն կստեղծվի ևս մեկ անգամ արժևորել և գնահատել հայրերի դերը ընտանիքում։ Մեզ մոտ՝ ընտանիքամետ հասարակությունում, նոր են որոշել «հիշել» հայրերին, իսկ առաջադեմ աշխարհում գենդերային հավասարությունն արդեն վաղուց հասել է նաև հայրերին։

Հայրերի տոնը առանձնահատուկ են նշում հատկապես ԱՄՆ-ում։

Տոնի շրջանակներում ծախսվում են հսկայական գումարներ, որոնց մասով վիճակագրական տվյալներին կարելի է ծանոթանալ ստորև․

2024թ․ ԱՄՆ-ում հայրերի օրվան նվիրված տոնին ծախսվել է $22․4  մլրդ: Վերջինս 2023թ․ համեմատ նվազել է մոտ 2%-ով։ Ծախսերի ամենամեծ աճը դիտվել է 2021թ․ համեմատած 2020թ․ հետ՝ շուրջ 18%-ով։

2021թ․ հայրերի օրվա տոնին կատարված ծախսերի ծավալը հասավ $20․1 մլրդ մակարդակին։ Վերը նշված գումարների մեջ գերակշռել են այն ծախսերը, որոնք իրականացվել են զբոսանքների կամ հետաքրքիր ժամանցի կազմակերպման համար՝ $4․5 մլրդ։

Երկրորդ տեղում են հագուստ գնելու վրա կատարված ծախսերը՝ $3․5 մլրդ։

Երրորդ հորիզոնականում են նվեր-բացիկները, որոնց վրա կատարված ծախսերը կազմել են $2․9 մլրդ։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով