Տնտեսական ազատության ինդեքսը Իրանում և Իսրայելում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

3 Min Read

Իսրայելի հարձակումն Իրանի վրա ձևակերպվում է իբր Իսրայելի ինքնապաշտմանություն ընդդեմ  իրանական միջուկային զենքի։ Իսրայելի վարչապետը հայտարարում է, որ Իրանին չհարվածելու դեպքում մեծ ռիսկեր կան միջուկային Հոլոքոստի համար։

Իսրայելի թիկունքում է ԱՄՆ-ն, որն իր առանձին շահերն է առաջ տանում։ Իրանի մասով որոշումները դեռևս շատ վաղուց են կայացվել։ Այդ համատեքստում սահմանվել են տնտեսական բազում պատժամիջոցներ, որոնք տարիներ շարունակ թուլացրել են Իրանի տնտեսական հնարավորությունները։

Այս ամենը նպաստել է, որ Իրանում տնտեսությունը զարգանա լրիվ հակառակ ուղղությամբ։


Իրանի ցամաքային ուրանի գործարանը ոչնչացվել է


Այդ մասին են վկայում տնտեսական ազատության համաթվերը, որոնք ցույց են տալիս, որ Իրանը չի կարողանում օգտվել իր տնտեսական ահռելի պոտենցիալից․

Այսպես, տնտեսական ազատության համաթվով Իսրայելը զբաղեցնում է 25-րդ հորիզոնականը՝ ապահովելով 70 բալ արդյունքը։ Վերջինս դիտվում է նաև ԱՄՆ-ում, Չեխիայում, և Ուրուգվայում։

Իրանը տնտեսական ազատության ինդեքսով հայտնվել է 167-րդ հորիզոնականում՝ 41 բալով՝ մոտ լինելով այնպիսի երկրների ինչպիսիք են Էրիթրեան, Բուրունդին և Կենտրոնական Աֆրիկյան պետությունը։  Նկատենք, որ ցուցանիշների փաստացի մակարդակները տատանվոմ են 0-100 բալ միջակայքում։ Ընդ որում՝ որքան ցուցանիշը մոտենում է 100 բալին, այնքան  ավելի մեծ դրական միտում է նկատվում, ճիշտ է նաև հակառակը։

Տնտեսական ազատության ցուցանիշներից առաջինը, որն ազդում է պետության բոլոր համակարգերի նորմալ աշխատանքի վրա, դա կոռուպցիայից ազատության համաթիվն է։

Իրանում կոռուպցիայից ազատության համաթիվը գտնվում է 17 բալ մակարդակում, որը Իրանին տեղափոխում է 165-րդ հորիզոնականը։

Իսրայելում կոռուցիայից ազատության համաթիվը հաստատվել է 66 բալ մակարդակում։

Ներդրումների ազատության համաթիվը Իրանում կազմել է 5 բալ, այն պարագայում, երբ Իսրայելում նույն ցուցանիշը արձանագրվել է 70 բալ մակարդակում։

Մյուս անկյունաքարային ցուցանիշը սեփականության իրավունքն է։ Տվյալները ցույց են տալիս, որ Իրանում սեփականության իրավունքի համաթիվը շատ ցածր մակարդակում է գտնվում՝ 24 բալ, իսկ Իսրայելում շատ բարձր՝ 82 բալ մակարդակում։

Իրանը սեփականության իրավունքի համաթվով զբաղեցրել է 159-րդ , իսկ Իսրայելը՝ 35-րդ հորիզոնականը։


ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է օնլայն փոխանցումների նոր ծառայություն Ռուսաստանի բոլոր բանկերի «Мир» քարտերին


Ամփոփոելով` պետք է փաստել, որ այս պայմաններում Իրանից տասնյակ տարիներ կպահանջվի տնտեսության պոտենցիալի օգտագործման մակարդակի բարձրացման համար։ Ավելին, տնտեսության զարգացումը նման պայմաններում չի նախատեսում արդիականացման այնպիսի մակարդակ, որն ունի Իսրայելը։ Ոչ արդիական տնտեսությամբ երկիրը 21-րդ դարում միշտ էլ համարվում է խոցելի թե՛ ռազմականապես, թե՛ տնտեսապես։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով