«Օզեմպիկ» դեղամիջոց արտադրողը կորցրել է արտոնագիրը

0 Min Read

«Նովո Նորդիսկ»-ը՝ հայտնի «Օզեմպիկ» դեղամիջոցի արտադրողը, կորցրել է իր արտոնագիրը Կանադայում՝ ընդամենը 450 դոլարի ուշացած վճարման պատճառով:

Կարգավորող մարմինը բազմիցս հիշեցրել է վճարման անհրաժեշտության մասին, սակայն վճարը չի ստացվել: Արդյունքում, ընկերությունը կարող է կորցնել բազմամիլիարդանոց շուկա. այժմ ճանապարհը բաց է էժան ջեներիկ դեղերի համար։

Սխալ, որը կարող է պատմության մեջ մտնել որպես դեղագործական արդյունաբերության ամենաթանկերից մեկը:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով