Զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է. որ երկրներից են առավել շատ այցելում

0 Min Read

Հայաստան 2025 թվականի մայիսին այցելել է 181 հազար 436 զբոսաշրջիկ. զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Այս մասին հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից՝ նշելով, որ 2024 թվականի մայիսին Հայաստան է այցելել 167 հազար 49 զբոսաշրջիկ:

«2025 թվականի հունվար-մայիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (37%), Վրաստանից (15%) և Իրանից (8%)»,-տեղեկացնում են Զբոսաշրջության կոմիտեից։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով