Թրամփը վաստակել է ավելի քան կես միլիարդ դոլար իր ստորագրությամբ ապրանքների վաճառքից

1 Min Read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցույց է տվել, որ քաղաքականությունն ու անձնական բրենդը կարող են նույնքան եկամուտ բերել, որքան Fortune 500 ցուցակի կորպորացիաները։ Սպիտակ տան կողմից հրապարակված նոր ֆինանսական հայտարարագրի համաձայն՝ միայն անցած տարում նա վաստակել է ավելի քան 600 միլիոն դոլար՝ ապրանքների, կրիպտոարժույթի և իր ստորագրությամբ գրքերի վաճառքից։

Եկամտի հիմնական աղբյուր են դարձել Թրամփի անունով ապրանքները՝ Աստվածաշնչերի տարբերակներ, սպորտային կոշիկներ, ժամացույցներ, օծանելիքներ և նույնիսկ կիթառներ։ Ընդհանուր առմամբ, մերչը բերել է ավելի քան 10 միլիոն դոլար։ Ամենաեկամտաբեր ապրանքը դարձել է «Save America» գիրքը, որի վաճառքից նախկին նախագահը ստացել է 3 միլիոն դոլար։

Հատուկ ուշադրության է արժանանում World Liberty Financial կրիպտոնախագծից ստացած եկամուտը՝ ավելի քան 57 միլիոն դոլար 2024 թվականին։ Նախագիծը վերահսկում են նախագահի որդիները՝ Էրիկը և Դոնալդ Թրամփ կրտսերը։

Բացի եկամուտներից, Թրամփը շարունակում է ակտիվորեն զբաղվել իր իմիջով։ Atlantic ամսագրին տված հարցազրույցում նա հայտնել է, որ սեփական միջոցներով վերանորոգել է Սպիտակ տունը՝ ինտերիերը զարդարելով 24 կարատանոց ոսկով։ Ապագայում նախատեսվում է տեղադրել նոր բյուրեղյա ջահ։

Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև Resolute նախագահական սեղանի շուրջ տեղի ունեցած միջադեպը. Թրամփի կարգադրությամբ այն ժամանակավորապես հեռացվել է Օվալաձև գրասենյակից և ուղարկվել վերականգնման, երբ Իլոն Մասկի որդին այն կեղտոտել է։ Ներկայումս սեղանը վերադարձվել է իր տեղը։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով