Forbes-ը գրում է․ մայիսի վերջին Սպիտակ տունը հայտարարեց NASA-ի 2026 թվականի բյուջեի խոշոր կրճատման մասին՝ 18.8 միլիարդ դոլար 2025 թվականի 24.8 միլիարդ դոլարի փոխարեն: Ֆինանսավորման 25% կրճատումը կպահանջի մոտ 40 ներկա և ապագա ծրագրերի փակում, ինչպես նաև NASA-ի աշխատակիցների մոտ 30%-ի ազատում:
Նման կտրուկ մանևրը կարելի է բացատրել ԱՄՆ նախագահի նախընտրական խոստումներով՝ կրճատել բյուջեի դեֆիցիտը: Սակայն, կրճատելով NASA-ի ծախսերը, Դոնալդ Թրամփը Կոնգրես ուղարկեց «Մեծ գեղեցիկ օրինագիծը»՝ դաշնային բյուջեի նախագիծ, որը, ընդհանուր առմամբ, նախատեսում է ազգային պարտքի 2.5 տրիլիոն դոլարով ավելացում 10 տարվա ընթացքում:
Սա նույնիսկ վեճ առաջացրեց Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև, ով, որպես DOGE գործակալության ղեկավար, պատասխանատու էր բյուջեի խնայողությունների համար:
Այժմ այս երկուսը ամենաազդեցիկ դեմքերն են մարդուն Լուսին վերադարձնելու և Մարսի վրա վայրէջք կատարելու հարցում:
Սակայն ոչ բոլորն են հիշում, որ «Արտեմիս» լուսնային ծրագիրը մեկնարկել է հենց Դոնալդ Թրամփը 2017 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր և՛ Թրամփը, և՛ Ջո Բայդենը ամեն տարի մեծացրել են ՆԱՍԱ-ի բյուջեն՝ Լուսին ավելի արագ հասնելու համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում