ԳԵՐԲԱՐԱԿ ԱՐԵՎԱՅԻՆ ԹԻԹԵՂՆԵՐԸ

1 Min Read

Վերականգնվող էներգետիկան մարդկության ներկայիս զարգացման մակարդակում ունի մեծ հեռանկարներ:

Զարգանում են վերականգնվող էներգետիկայի տարբեր ուղղությունները՝ պայմանավորված տարբեր տարածաշրջանների համեմատական առավելություններով:

Նոր էներգետիկ համակարգի կարևորագուն ճյուղերից է արևային էներգիան, որի օգտագործման համար արտադրվում են արևային վահանակներ: Վերջիններս օր օրի կատարելագրործվում են:

Նման մի տեխնոլոգիական հեղափոխություն է կատարել ճապոնական «Enecoat Technologies» ստարտափը: Խոսքը վերաբերում է արևային էներգիա արտադրող վահանակների նոր սերնդի բջիջներին:

Պատկերացրեք գերբարակ և թափանցիկ արևային թիթեղ, որը կարելի է ամրացնել պատուհանին և ստանալ էլեկտրաէներգիա ոչ միայն արևից, այլ նաև մոտակայքում լուսարձակող տարբեր առարկաներից: Այս խոստումնալից թիթեղները, որոնց անվանում են «պերովսկիտի արևային
բջիջներ», հնարավորություն են ունենալու արտադրել սովորական արևային վահանակների ծավալի էլեկտրաէներգիա:

Կիոտոյում տեղակայված «Enecoat Technologies» ստարտափը հույս ունի նոր արտադրանքը շուկա հանել արդեն 3-4 տարի հետո:

Նման գործունեություն ծավալող ստարտափերին անվանում են «deep tech» ընկերություններ, որոնք միավորում են գիտական հայտնագործությունները և բարձր տեխնոլոգիական նորարարությունները:

Կիսվեք այս հոդվածով